28 Օգոստոս 2013, 12:50
62 |

Չգտնված երազ

1965-ին սկսեց աշխատել Երևանի ավտոմոբիլային գործարանը: Պատահմամբ այնպես ստացվեց, որ ռուսերեն հապավումը՝ ЕрАЗ (Ереванский автомобильный завод) համընկավ հայերեն «երազ» բառի հետ: Տեղական ավտոսիրողները ոգևորվել էին. բոլորն ուզում էին հավատալ ազգային մեքենաշինության լուսավոր ապագային: «Արտադրամասից ամբողջ ժամանակ դուրս են գալիս ուրախ-ուրախ ազդանշան տվող մեքենաներ: Այստեղ արդեն դժվար են տեղավորվում: Բայց ոչինչ. հիմա կառուցվում է նոր՝ մի քանի տասնյակ հազար քառակուսի մետր մեծությամբ թևը, որտեղ կտեղափոխվեն որոշ արտադրամասեր», — գրված է խորհրդային ավոտոմոբիլային ամսագրում… Սակայն երազն իրականություն չդարձավ, «ԵրԱԶը» այդպես էլ չդարձավ երազանքի մեքենա ու գնաց պատմության գիրկը՝ իրեն ստեղծած համակարգի հետ գրեթե միաժամանակ:

ԽՄԿԿ 27-րդ համագումարին ընդառաջ
Բարի՛ ճանապարհ
Ռեպորտաժ կինոհանդեսի համար, 1985 թ.
«Երևանի ավտոմոբիլային գործարանը Խորհրդային Հայաստանի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից է: Նրա աշխատակազմը կարելի է իրավամբ անվանել երիտասարդական. արտադրական խնդիրների լուծման հարցերում առաջնայնությունը երիտասարդներինն է: Այս բրիգադի ղեկավարը Հայաստանի կոմսոմոլի մրցանակի դափնեկիր, կոմսոմոլի կենտրոնական կոմիտեի անդամ Ջիվան Թերզյանն է: Նրա բրիգադն աշխատում է գլխավոր տեխնոլոգի բաժանմունքին կից փորձարարական արտադրամասում: Այստեղ հիմա ուսումնասիրում են ԵրԱԶ-ի նոր արտադրանքը, որն անձնակազմը կներկայացնի որպես նվեր Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության 27-րդ համագումարի կապակցությամբ:
Գլխավոր կոնվեյներից դեռևս հին մոդելներ են դուրս գալիս. վաղուց է եկել նոր՝ ավելի տնտեսող ու հուսալի մեքենաներ արտադրելու ժամանակը: Ջիվան Թերզյանն ասում է.
— Մենք հաճույքով են պատրաստում այս նոր մեքենան, քանի որ այն մեր գործարանի ապագան է: Շատ հպարտ ենք, որ շուտով կկարողանանք ցույց տալ մեր երիտասարդների աշխատանքի արդյունքը:
1987-ին Երևանի ավտոգործարանը ամբողջությամբ կանցնի մեքենաների նոր մոդելի արտադրությանը»:

Բողոքներ
«Զա ռուլյոմ» ամսագիր, 1972 թ., հունվար
«Տուապսեի ավտոտրանսպորտային գործարանի մի քանի աշխատող՝ ընկերներ Տրոնկինը, Չաքրյանը, Սուտիգինն ու այլոք, գրել են խմբագրությանը նոր ԵրԱԶ-ների մասին: Կա որոշ մտահոգություն այս մեքենաների որակի հետ կապված: Տուապսեի ԱՏԳ-ն ստացել է ութ երևանյան մեքենա. բոլորի բեռնախցիկները կոպիտ էին պատրաստված, չէին աշխատում ապակեմաքրիչները, դռներն ու շարժիչի ծածկը կիպ չէին փակվում: Կային նաև այլ թերություններ:
Որոշեցինք ընթերցողներին ծանոթացնել գործարանի ղեկավարության դիրքորոշման հետ, քանի որ նամակի մեջ խոսվում էր արտադրության հանված մեքենաների մասին: Խմբագրությանն ու ընթերցողներին պատասխանեց Երևանի ավտոմոբիլային գործարանի տնօրեն Ս. Ավանյանը:
«Նախևառաջ շնորհակալ ենք գործարանին խորհուրդներով ու քննադատությամբ օգնելու ցանկության համար: Մենք միշտ երախտապարտ ենք գնորդներին, ովքեր կապ են պահում ԵրԱԶ-ի հետ, կիսում իրենց մտքերը գործարանի աշխատակազմի հետ, որպեսզի թերություններն ավելի արագ վերացվեն:
Երազը նոր, դեռ կառուցման մեջ գտնվող գործարան է և մեքենաների արտադրությանը զուգահեռ իրականացնում է շինարարական աշխատանքներ: Այդ պատճառով առաջանում են որոշ թերություններ (այդ թվում՝ նամակում նշվածները), որոնք պայմանավորված են «աճի խնդիրներով» և հնարավորինս շուտ մեծ պահանջարկ ունեցող մեքենաների արտադրությունը ապահովելու ցանկությամբ: Գործարանում արդեն օգտագործվում են շտամպներ ու սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում բարելավել դռների կիպությունը, վերացնել թափքի հոսքն ու գազերի արտանետումը, ինչն արդյունք է շարժիչի ծածկի վատ տեղադրման: Միևնույն ժամանակ պատրաստվում է առաջքի հավելյալ օդափոխում, ինչի շնորհիվ կկարողանանք ամառը խցիկի ջերմաստիճանն իջեցնել:
Վարորդի նստարանի հարմարավետությունը առավել կարևոր է տարաբաշխիկ ֆուրգոնի համար, ուստի այն հաշվի է առնվել նոր հեռանկարային ավտոմոբիլ-ֆուրգոնում, որտեղ ոտնակի բարձրությունը 3 380 մմ է, իսկ մուտքն ու ելքն իրականացվում է շարժական դռնով»:

Պատրաստված է Հայաստանում (հատվածներ)
«Զա ռուլյոմ», 1971, ապրիլ
«Թափքի առաջնամասում ԵրԱԶ-ի խորհդանիշով այս մեկ տոննայանոց փոքր ֆուրգոնները նորույթ են, սակայն արդեն լավ համբավ ունեն: Շատ հարմար են փոքր ծավալի ներքաղաքային փոխադրումների համար: Արտադրվում են անցայլ հնգամյակում շարք մտած Երևանի ավտոմոբիլային գործարանում: Գործարանի առաջնեկներ ԵրԱԶ 762 մեքենաները ստեղծվել են լատվիացի մեքենաշինարարների օգնությամբ հայտնի միկրոավտոբուս РАФ 977Д-ի հիմքի վրա: Ֆուրգոնը տարբերվում է բեռնման փոքր բարձրությամբ՝ 650 մմ: ЗМЗ 21А շարծիչը բացում է 100 կմ/ժ արագություն:
Երևանյան մեքենաների պահանջարկն անդադար աճում է. գործարանը տարեցտարի մեծացնում է նրանց արտադրությունը: Կոնստրուկտորներն էլ ամբողջ ժամանակ աշխատում են նոր մեքենաների վրա»:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով